HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». գործող քաղաքապետը գործի՞ է անցել

Հրազդանում քաղաքապետի հերթական ընտրություններին մնացել են հաշված օրեր: Եվ չնայած Սասուն Միքայելյանը վայելում է բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը, այնուամենայնիվ, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը վերընտրվելու հույսը չի կտրում և արդեն դիմել է փորձված մեթոդին:

Ինչպես հայտնում են Հրազդան քաղաքի մեր լավատեղյակ աղբյուրները, Արամ Դանիելյանը արդեն սկսել է բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանել` 5000-ական դրամ: Սակայն դա անում է շատ զգույշ, այսինքն` միայն այն մարդկանց շրջանում, որոնց դեպքում վստահ է, որ տեղեկատվության արտահոսք չի լինի, և այս փաստը հայտնի չի դառնա:

Սակայն Սասուն Միքայելյանի թիմը, որին հայտնի է դարձել այս փաստը, հերթով մտնում է բնակիչների տները և հարցնում` եղե՞լ է նման բան, թե՞ ոչ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` մարդիկ սիրահոժար հայտնում են, որ նման բան իսկապես եղել է, սակայն նաև հավաստիացնում են, որ, չնայած վերցրել են ընտրակաշառքը, սակայն մտադիր չեն ձայն տալ Արամ Դանիելյանին:

Ասում են, որ այս փաստը շատ է գոհացրել Սասուն Միքայելյանին, քանի որ նա հասկացել է, որ ՀՀԿ-ական թեկնածուն ինքն է պայքարում իր դեմ, և այս առումով Սասուն Միքայելյանը կարող է միանգամայն հանգիստ լինել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter