HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում նոր արտադրական համալիր կկառուցվի 300 մլն դոլար ներդրմամբ

Ռուսաստանյան «Էկոտեխպրոմ» ընկերությունը 285-340 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում արտադրական համալիր կկառուցի։ Ներդրումների և հետներդրումային սպասարկման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի ներկայությամբ։ Փաստաթուղթը ստորագրել են Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և «Էկոտեխպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սոպինը։

Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմի տեղեացմամբ` արտադրական համալիրը կզբաղեցնի շուրջ 100 հեկտար տարածք, բաղկացած կլինի 3 գործարանից, որտեղ կարտադրվի տեխնիկականևկերակրիաղ, կալցինացվածսոդա, ապակիներ։ Նախատեսվում է ստեղծել շուրջ 1100 աշխատատեղ։

«Բիզնես պլանի համաձայն, նախագծային աշխատանքը կավարտվի 2019թ. դեկտեմբերին, համալիրի շինարարությունը կավարտվի 2022 թվականին. ամեն տարի շահագործման կհանձնվի գործարաններից մեկը։Արտադրանքը հիմնականում արտահանվելու է»,- նշել է «Էկոտեխպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սոպինը։

«Սա մեր երկրում մեկ պատուհանով օտարերկրյա ներդրումների սպասարկման հաջող օրինակ է. Հայաստանը գրավել է ներդրողների ուշադրությունը հեղափոխությունից հետո, դիմել են կառավարություն, որտեղից էլ ներդրողներին ուղղորդել են Բիզնես Արմենիա հիմնադրամ։ Մեզ մոտ ամբողջական սպասարկում ստանալուց հետո այսօր ստորագրվեց պաշտոնական փաստաթուղթը, որին պետք է հետևեն ներդրումները»,- նշել է Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter