Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Բակո Սահակյանի հետ
2018թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԽ մամուլի ծառայությունը:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, անվտանգության խնդկիրներին վերաբերող այլ հարցեր, ինչպես նաև ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը։
Հանդիպման արդյունքում ևս մեկ անգամ վերահաստատվեց հայկական երկու պետությունների միջև առկա լիակատար փոխըմբռնման և փոխաջակցության բարձր մակարդակը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել