HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար առայժմ փակ է:
 
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։
 
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, 
Մարալիկի, Սպիտակի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Մարալիկի 
ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, 
ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց 
են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի 
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են 
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև 
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 
տեղեկատու հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter