
Մարտական դիրքում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ):
Ըստ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Սարգսյանի նտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ,
կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել