HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է «Լազարյան ակումբի» ներկայացուցիչներին

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին եւ նորաստեղծ «Լազարյան ակումբի» մի խումբ անդամների, որոնք Երևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար: Նրա խոսքով՝ թեև հայ-ռուսական հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են, սակայն, ժամանակին համընթաց, դրանք թարմացման, ընդլայնման կարիք ունեն՝ ընդգրկելով նոր ուղղություններ ու ծրագրեր, ներգրավելով նաև երիտասարդ սերնդին: Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է կրթության, մշակույթի, գիտության ոլորտում առկա հսկայական ներուժը և այն առավելագույնս օգտագործելու կարևորությունը:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter