HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված երկու նամականիշի և Հատուկ ծրարի մարում

«Հայփոստ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2018 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ և Հատուկ ծրար՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:

Նամականիշերն ունեն 160 և 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի և Հատուկ ծրարի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշերի վրա պատկերված են մրցանակակրին տրվող ոսկե մեդալը և հուշախորհրդանիշը:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2018 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիրը՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաև նախորդ տարիների ութ մրցանակակիրները:

 

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով:

Փոստային նամականիշերի և Հատուկ ծրարի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիր Ջեյմս Թրուշարդը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Թողարկման օրը` 30 նոյեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշերի չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ. x 2

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter