Կրկին փակ են միայն Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ հատվածը
Հունվարի 30-ի ժամը 08.00-ի դրությամբ հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքերը հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման շուրջօրյա ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
ՀՀ ՏԿՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել