HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորին ընդառաջ պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացվեն հսկողական շրջայցեր

Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, նաև դրանով պայմանավորված ռիսկերը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել է մասնագետ-տեսուչների աշխատանքային խմբեր, որոնք 2018 թվականի դեկտեմբերի 4-ից 27-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը: Այս մասին հայտնում է Ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաները, հաղորդագրության համաձայն, կաշխատեն նաև հանգստյան օրերին՝ ներկրման և արտահանման գործընթացներին օժանդակելու նպատակով:

Խստացված վերահսկողության շրջանակներում կուսումնասիրվի տնտեսվարողների գործունեության ընթացքում սննդամթերքի անվտանգության պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Խախտումների հայտնաբերման դեպքում կտրվեն դրանք շտկելու ցուցումներ ու հանձնարարականներ, իսկ վտանգավոր սննդամթերքը շրջանառությունից կհանվի և կոչնչացվի:

Կստուգվի նաև սննդի շղթայի օպերատորների՝ համապատասխան ռեեստրում գրանցված լինելու պահանջի կատարումը: Կտրվեն ցուցումներ գրանցվելու համար անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ չգրանցվելու դեպքում նախատեսված վարչական պատասխանատվության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter