HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում

Դեկտեմբերի 3-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում։

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ ծանոթանալով զորամասերի առօրյա ծառայությանը, զինծառայողների մարտական պատրաստության վիճակին, զինտեխնիկայի պահպանման ու սպասարկման պայմաններին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն արձանագրել է, որ ամեն ինչ արվում է թե՛ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման, թե՛ ծառայության առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։ 

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև խաղաղապահ ստորաբաժանումներից մեկում: Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգային խնդիրներին և այդ համատեքստում` խաղաղապահների գործառույթներին ու առաքելությանը։

Շրջայցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զորամասերի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter