HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունում քննարկվել են նախազորակոչին վերաբերող հարցեր

2018թ. ձմեռային զորակոչի բժշկական սպասարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու նատակով առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկված բժիշկ-մասնագետների հետ: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են զորակոչի ընթացքում զինապարտների բժշկական փորձաքննությանը վերաբերող մի շարք հարցեր:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կարևորել է հանձնաժողովի հանդեպ հասարակության վստահությունը` շեշտելով, որ պետք է բացառվեն կոռուպցիոն երևույթները, ինչպես նաև թույլ չտալ հնարավոր տարկետումներ`  կեղծ հիվանդությունների ձևակերպման միջոցով: Միաժամանակ ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների նկատմամբ ևս պետք է բարձրացնել զգոնությունը և համակողմանիորեն ուսումնասիրել բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը` համադրելով ներկայացված գանգատների հետ: 

Հանձնաժողովի մասնագետները ներկայացրել են նախորդ զորակոչի ընթացքում զինապարտների առողջական վիճակի փորձաքննության  գործընթացում տեղ գտած խնդիրները:

Քննարկվել է նաև կառավարության «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության  աստիճանը  որոշող հիվանդությունների  ցանկը, ինչպես նաև քաղաքացու  կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404 – Ն որոշման վերանայման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter