
Խորհրդարանը քվորում չունի. օրակարգում է Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն համաձայնություն տալը
Խորհրդարանը քվորում չունի նիստ գումարելու համար: Նիստին գրանցվել է 14 պատգամավոր:
Տեղեկացնենք, որ օրակարգում են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցերը: Գլխավոր դատախազը երեկ դիմել էր ԱԺ նախագահին՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով՝ հարուցված քրեական գործին ընթացք տալու համար:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստը կարող է իրավազոր համարվել, եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ ներկա լինեն:
Տեղեկացնենք, որ մինչ այս պահը եկել են մի քանի պատգամավորներ ևս, այժմ գրանցված պատգամավորների թիվը 24 է:
Այս նստաշրջանը վեցերորդ գումարման խորհրդարանի վերջին հերթականն է:
Նոր խորհրդարանի ձևավորվելուն պես այս խորհրդարանի լիազորություններն այլևս չեն գործի, Արամ Հարությունյանը չի լինի անձեռնմխելի, վերջինս ներկայացված չէ նաև որևէ ցուցակում և չի կարող լինել պատգամավոր հաջորդ խորհրդարանում:
Լրացում 14.30 Ժամը 14.00-ի դրությամբ գրանցվել է 26 պատգամավոր, ուստի նիստը չի կայացել:
Մեկնաբանել