HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները չեն արձագանքել զանգերին. նրանք մահացած են եղել

Հունվարի 27-ին` ժամը 17.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 71 շենքի 92-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:     

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները,  բացելով բնակարանի դուռը, ննջասենյակի մահճակալին հայտնաբերել են 1950 թվականին ծնված Կառլեն Խաչատրյանի  դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Հունվարի 29-ին` ժամը 00.15-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 230ա տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարները,  բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են Սամվել Կակոսյանի (մոտ 55տ) դին և հանձնել դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին:

Նույն օրը` ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1957 թվականին ծնված Համազասպ Պետրոսյանի  դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter