HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ՝ Ստեփանավանում և Հայկավանում

Ոստիկանությունը հայտնում է, որ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Նառա Մկրտչյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի հունվարից մինչ օրս դպրոցի հավաքարար մի կնոջ, ամսական 27 հազար դրամ աշխատավարձով, ձևակերպել է նաև որպես սեզոնային հնոցապան, իսկ ստացած գումարը վերջինս առձեռն փոխանցել է տնօրենին:

Մկրտչյանը այս կերպ ձևակերպել է ևս երկու կնոջ՝ տարբեր ժամանակահատվածներով: Երկուսն էլ աշխատանքի չեն հաճախել. նրանցից մեկը մոտ երկու տարվա աշխատավարձը, ընդհանուր՝ միլիոն 743 հազար դրամ, առձեռն փոխանցել է տնօրենին, իսկ մյուսը ստացել է ընդհանուր առմամբ ավելի քան 700 հազար դրամ:

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ զգալի և խոշոր յուրացում կամ վատնում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հաջորդ դեպքով կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է, որ Հայկավան համայնքի ղեկավար Սամվել Մխոյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը,1999-2017 թվականներին որպես վարորդ է ձևակերպել մի տղամարդու, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ դուրս գրված ընդհանուր հինգ միլիոն 800 հազար դրամը յուրացվել է:

Այս փաստի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։