HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նկարիչների միության նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

Քննչական կոմիտեն կարճել է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին քննչական կոմիտեից:

Գործը կարճվել է Աղամյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, եւ քննչական կոմիտեն դադարեցրել է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Աղամյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու հատկանիշով:  Գործի հիմքում եղել էր նկարիչ Խաչիկ Հարությունյանի դիմումը: Նկարիչը մայիս ամսին նամակ էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ տեղեկացնելով, որ Կարեն Աղամյանը, առանց համագումարի հաստատման, միությանը պատկանող, Աբովյան 16 հասցեում գտնվող 1165 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվության պայմանագրով հանձնել է Էդուարդ Թախունցին։

Կարեն Աղամյանը դեռեւս օգոստոսին մեզ հետ զրույցում պատմել էր, որ ինքը որևէ մեկին չի նվիրել միությանը պատկանող տարածքը, այլ «Ռենգեմա» ընկերությանը նվիրատվության կարգով փոխանցվել են միության ցուցասրահային շենքի այն վերնահարկերը, որոնք ընկերությունն է կառուցել: Դրա դիմաց ընկերությունն ամբողջապես քանդել է ցուցասրահի շենքը, միության ցանկությամբ կառուցել նույն մակերեսով նոր շենք՝ երկու ցուցասրահներով, և վերանորոգել ադմինիստրատիվ շենքն ամբողջապես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter