HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը 6 միլիոն դրամ է նվիրաբերել Գյումրիում բնական ներկերի արտադրության համար

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։ Այն նաեւ սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ հիմնականում հաշմանդամների համար: Հանրապետության նախագահը նվիրաբերել է 6 միլիոն ՀՀ դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար։

Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար են նվիրել Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահն ասել է, որ նկարն իր պատվավոր տեղը կունենա նախագահական նստավայրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter