HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ում աշխատանքի ընդունելիս առաջնահերթությունը կտրվի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ավարտածներին

Հունվարի 30-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց սեյսմիկ դիտացանցի արդիականացման խնդիրներին։

Նախարար Երիցյանը ուշադրություն հրավիրեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կրթության որակի բարելավման խնդիրներին, նշվեց, որ ակադեմիայի դասախոսական կազմն անհրաժեշտ է համալրել հանրապետության լավագույն գիտնական դասախոսներով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքի ընդունելիս առաջնահերթությունը կտրվի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ավարտածներին։ 

ԱԻ նախարարը հանձնարարեց պլանավորել և դեսպանատներում ու հյուրանոցներում անցկացնել ուսումնավարժություններ և ուսուցողական դասընթացներ։

Փետրվարի 10-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա ԱԻՆ Կոլեգիայի նիստ, որի ընթացքում կամփոփվեն 2011 թ. ԱԻՆ-ի կատարած աշխատանքները։

ՀՀ ԱԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter