HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկանը կաշա՞ռք է վերցրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կաշառակերության դեպք է բացահայտվել. հունվարի 29-ին մի ուսանող ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, 1942 թ. ծնված Արտաշես Մ.-ն, ըստ նախնական պայմանավորվածության, հունվարի 29-ին Գյումրի քաղաքում իրենից ստացել է 150.000 դրամ կաշառք:
 
Կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Արտաշես Մ.-ն իրականում 150.000 դրամ կաշառքը ուսանողից վերցրել է նրան առանց քննություններին և ստուգարքներին մասնակցելու դրական գնահատելու համար:
 
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter