HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասագրքեր՝ Վրաստանի հայկական դպրոցների համար

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Վրաստան են առաքվել  ուսումնական գրականություն և ուսումնաօժանադակ նյութեր՝ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար: Դասագրքերի տրամադրումն իրականացվել է «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում և տրամադրում» պետական ծրագրի շրջանակում:

Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բացի այբբենարաններից և կից աշխատանքային տետրերից, կստանան նաև ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն: Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված 7500 գրքերը, տետրերը, պաստառները, մեթոդական ուղեցույցներն ու գեղարվեստական գրքերը արդեն գտնվում են Ախալքալաքի շրջանի ռեսուրս-կենտրոնում, որտեղից էլ կկազմակերպվի բաշխումն ըստ դպրոցների:  

Գործընթացը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայանագրի շրջանակում:
Հավելենք, որ  2011 թվականին սփյուռքի դպրոցներին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից  տրամադրվել են 47 240 դասագրքեր և այլ ուսումնական նյութեր:

Մեկնաբանություններ (1)

khanum
Nax asem vor 150 dproc che, ajl aveli kich, heto Shahumyan avani dprocakanner@ vochinch chen stanum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter