HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլի» թեկնածուն պնդում է՝ թիմի անդամը ծեծի է ենթարկվել, ըստ «Մենք»-ի` Պապիկյանը «ներխուժել է» իրենց գրասենյակ

Այսօր միջադեպ է գրանցվել «Մենք» դաշինքի և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների միջև։ «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և այլ անձանց հետ ներխուժել է «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ պարզել։

Մեզ հետ զրույցում «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանն ասաց, որ ավելի վաղ բուկլետներ բաժանելու շուրջ միջադեպ է գրանցվել երկու դաշինքների ներկայացուցիչների միջև, որին էլ հաջորդել է իրենց շտաբ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների այցը։ Անժելա Խաչատրյանի խոսքով՝ իրենք մանրամասն պարզաբանմամբ հանդես կգան։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ ոստիկանություն են դիմել դեպքի առթիվ։

«Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն ասաց, որ այժմ երկու կողմերի ներկայացուցիչներն էլ բացատրություն են ներկայացնում ոստիկանության կենտրոնական բաժնում։ Կոստանյանի խոսքով՝ չի կարող ավելին ասել, քան իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանը։ 

 

*Հրապարակված նախնական վերնագիրը՝ «Իմ քայլի» թեկնածուն պնդում է՝ ծեծի է ենթարկվել, ըստ «Մենք»-ի` վերջինս «ներխուժել է» իրենց գրասենյակ փոխվել է, քանի որ Մեսրոպ Պապիկյանի գրառումը տարընթերցում է առաջացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter