HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են «Ինքնագիր» գրական մրցույթի հաղթողները

«Ինքնագիր» գրական ակումբի հայտարարած 2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության թեմայով գրական մրցույթի ամփոփման արդյունքում մրցանակ ստացան Միսաք Խոստիկյանը «չեբ» մոնոպիեսի համար, Գևորգ Տեր-Գաբրիելյանը
«Սա եմ ես» պատմվածքի համար, Համբարձում Համբարձումյանը «Պաստառ – պատմվածք. Քայլող մարդը» պատմվածքի համար, Բյուրակն Իշխանյանը
«Քաղաքը սիրուն է» պատմվածքի համար։
Այս չորս գործերն էլ հրատարակված են «Ինքնագիր 9» գրական հանդեսում։ Այս համարում հեղափոխության թեմայով հինգերոդ գործն է Մարիամ Մնացականյանի «Ակումբ 27» պատմվածքը, որը չէր մասնակցել մրցույթին, քանի որ «Ինքնագիր» կայքում հրատարակվել էր մինչ մրցույթը։

Մրցույթին մասնակցել էին 25 հեղինակներ։ Մրցանկաները տրվեցին դեկտեմբերի 6-ին, «Ակումբ» սրճարանում, «Ինքնագիր» գրական հանդեսի շնորհանսդեսում։

«Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիրներն են Վիոլետ Գրիգորյանը, Վահան Իշխանյանը:

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter