HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարության հանդեպ 700 մլն դրամի պարտավորություն չի կատարվել

Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած մոտ 700 մլն ՀՀ դրամի չափով պարտավորություններ չեն կատարվել:

Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ 1 մլրդ 317 մլն դրամ կազմող 4 տարբեր պայմանագրերով մատակարար կազմակերպություններին թեև տրվել է ավելի քան 620 մլն ՀՀ դրամի կանխավճար, սակայն անգամ այդ դեպքում նշված պայմանագրերով շուրջ 230 միլիոն դրամի չափով պարտավորություն չի կատարվել:

Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները` բոլոր դեպքերով համապատասխան նախազգուշացումներ են ուղարկվել տնտեսվարող սուբյեկտներին։

Պայմանագրերի գնի 100 տոկոսի չափով կանխավճար տրամադրելու պայմաններում ստանձնած պայմանագրային պարտավորությունները չկատարելու, այդ ուղղությամբ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից գործուն միջոցներ չձեռնարկելու, սահմանված ընթացակարգով պայմանագրի լուծարման գործընթաց չնախաձեռնելու, և այդ գործընթացներում հնարավոր պաշտոնեական հանցագործությունների դրսևորման դեպքերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն` նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter