HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում և մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Արթիկի, Գորիսի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter