Կալանքի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանն անձամբ ներկայացել է ԱԱԾ
Իր կալանքի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանն անձամբ ներկայացել է ԱԱԾ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Նշենք, որ երկրորդ նախագահի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանն ու Հովհաննես Խուդոյանը այս պահին հանդես են գալիս ասուլիսով:
Ասուլիսի ընթացքում Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ընթերցեց Քոչարյանի հայտարարությունը: Վերջինս իր կալանքը որակել է վենդետա իր և իր ընտանիքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Քոչարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված բողոքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել