
Նոր խորհրդարանի հին թեկնածուները. ո՞ր պատգամավորներն են պատրաստվում շարունակել աշխատանքը
Հաջորդ խորհրդարանում պատգամավոր լինելու համար առաջադրվել է 1445 մարդ: Քարոզարշավի ընթացքում շատ է քննարկվել այն հարցը, թե ինչ մասնագիտություններ ունեն նրանք, այդ թվում՝ առանձին ուժերի կողմից՝ գնահատելու համար մրցակից մեկ այլ ուժի թեկնածուների պրոֆեսիոնալիզմը:
Նոյեմբերի 20-ին, պատասխանելով այս մասին լրագրողներից մեկի տված հարցին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ օգնել են, և մենք չենք ուզում ասենք՝ դու տաքսիստ ես, մենք հիմա ակադեմիկների ենք մենակ մեր ցուցակում ընդգրկում»:
Պարզ չէ, թե օրենսդիր մարմնում որքան արդյունավետ կաշխատեն տաքսիստները, խոհարարները, լրագրողները կամ ծրագրավորողները: Սակայն չափելի է այն մարդկանց աշխատանքը, որոնք արդեն եղել են պատգամավոր և հավակնում են աշխատանքը շարունակել գալիք խորհրդարանում: Նախընտրական ցուցակների վերլուծությունը ցույց է տալիս, որ նման ցանկություն ունի 6-րդ գումարման պատգամավորների մոտ կեսը (51-ը՝ 105-ից), որոնց մի մասը՝ արդեն այլ ցուցակներում:
«Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները առաջադրվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններում, սակայն ոչ բոլորը՝ որպես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներ: Փոխարենը՝ նրանց են միացել նախորդ խորհրդարանի Հանրապետական խմբակցության ևս 3 պատգամավորներ: Մյուս ակտիվ ուժերը ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն են, որոնց պատգամավորների 71.4 և 64.5%-ը ցանկանում են շարունակել աշխատանքը նոր ձևավորվելիք ԱԺ-ում:
Արդյո՞ք այս պատգամավորները ակտիվ կլինեն, եթե ընտրվեն, թե՞ կշարունակեն միայն միայն մասնակցել քվեարկություններին: Այժմ առաջադրվածների 20%-ը չի ունեցել որևէ նախաձեռնություն, ելույթ կամ հարց նախորդ խորհրդարանի գործունեության մեկուկես տարվա ընթացքում:
Խորհրդարանի աշխատանքը դիտարկող ParliamentMonitoring.am կայքի տվյալների օգնությամբ՝ ներկայացնում ենք պատգամավորների գործունեության թվային ցուցանիշները:
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել