HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 Վարդենյաց լեռնանցքը ֆուռերի և կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է: Տրանսպորտի նախարարությունը հավելում է, որ լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին նույնպես մերկասառույց է: Տավուշի մարզում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայնՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter