HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգ. «Ընտրատեղամասերի գերակշիռ մեծամասնությունը մատչելի չէ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար»

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է հրապարակել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Կազմակերպությունը ահազանգում է, որ Հայաստանում գոյություն ունեցող 2000-ից ավել ընտրական տեղամասերի գերակշիռ մեծամասնությունը մատչելի չէ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար։ Հայտարարությունը ամբողջությամբ՝ ստորև.
 
«Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱԺ ընտրություններեն, որոնք պետքէ նախանշեն հայժողովրդի ապագան առաջիկա 5 տարիներիհամար: Ակնհայտ է նաև, որ այս ընտրություններըպետք է արձանագրեն համաժողովրդական շարժման  վերջնական հաղթանակը և հիմք հանդիսանան յուրաքանաչյուր քաղաքացու ազատ, արդարև հավասար ապրելու իրավունքի իրացմանը:
 
Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ իր նախընտրական ծրագրի դրույթներից, կարևորում է բոլորի և յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրություններին, քանի որ յուրաքանչյուրոք իրավունք և բարոյական պատասխանատվություն  ունի այդ օրը գնալ ընտրությունների և իր սեփական ներդրումն ունենալ իր և իր ընտանիքի ապագայի կերտման գործում:
 
Սակայն, Հայաստանում բազմաթիվ մարդիկ դեռևս շարունակում են մնալ խտրականության զոհ, չեն կարողանում իրացնել Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ ընտրելու իրավունքը:
 
Մենք ահազանգ ենք հնչեցնում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ դեկտեմբերի 9-ին պարզապես հնարավորություն չեն ունենալու մասնակից դառնալու իրենց իսկ ճակատագրի որոշման գործում՝ այցելելու ընտրատեղամասեր կամ անկախ և ինքնուրույն իրացնելու իրենց ընտրելուիրավունքը:
 
Պատճառը հայտնի է բոլորին: Հայաստանում գոյություն ունեցող 2000-ից ավել ընտրական տեղամասերի գերակշիռ մեծամասնությունը մատչելի չէ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար, ինչը թույլ չի տալիս տասնյակ հազարավոր մարդկանց պարզապես այցելել ընտրատեղամասեր, ապահովված չէ տեսողության խնդիրներ ունեցող անձանց ազատ և ինքնուրույն ընտրելու իրավունքը, ստեղծված չեն պայմաններ այլ խնդիրներով հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց ընտրելու իրավունքը լիարժեք իրացնելու համար:
 
Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել են այս հիմնախնդիրը: Յուրաքանչյուր համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ ընտրությունների ոչ պատշաճ կազմակերպման արդյունքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվում են իրենց իրավունքի իրացման հնարավորությունից:
 
Հիմնախնդիրը մնում է չլուծված նաև այժմ: Ստեղծված իրավիճակի ամբողջ  պատասխանատվությունը ընկնում է ոչ միայն Ընտարական օրենսգքրի վերջին փոփոխությունների նախագիծը չընդունած խորհդարանական ուժերի, այլ նաև ընտրություննների կազմակերպմամբ զբաղվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter