HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկիին և ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Նշելով, որ դիտորդական խմբում ընդգրկված են ութ երկրների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ պարոն Գումինսկին ներկայացրել է առաքելության մանդատը, ընտրական գործընթացի կազմակերպման, նախընտրական քարոզարշավի ընթացքի վերաբերյալ իրենց գնահատականներն ու դիտարկումները:

Զրուցակիցները խոսել են նաև ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման մասին: 

Նախագահ Սարգսյանը կարևորել է համագործակցության ընդլայնումը, մասնավորապես առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter