HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկներ կգործուղվեն Ջաբրայիլ

Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջաբրայիլի հոսպիտալում: Այս մասին տեղեկացնում է համալսարանը:

Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ: Ջաբրայիլի զինվորական հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ:

Նոյեմբերի 15-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև կնքված համագործակցության հուշագրի արդյունքում նմանատիպ այցերը կրելու են պարբերական բնույթ և համալսարանական բժիշկներն, ամբողջ Հայաստանի մաշտաբով, հոսպիտալներում իրականցնելու են բուժական գործունեություն:

Նմանատիպ համագործակցությունը նպաստում է  ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների և ռազմաբժշկական հաստատությունների առկա հնարավորությունների և փորձի համատեղ կիրառմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին: Բացի այդ,  ռազմաբժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետները կներգրավվեն ԵՊԲՀ  կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter