«Ես իմ պարտքը կատարեցի` ընտրելով իմ ապագան»,- ասում է 5/15 ընտրատեղամասի առաջին ընտրողը
«Ես իմ պարտքը կատարեցի` ընտրելով իմ ապագան»,- ասում է թիվ 2 ընտրատարածքում գտնվող 5/15 ընտրատեղամասի առաջին ընտրող Տիգրան Գալստյանը, ով տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն է: ՎԵրջինս ներկայացված է ՀՀԿից:
Մինչ ժամը 8:00-ն կատարվել էին բոլոր նախապատրաստական աշխատանքները, և ընտրատեղամասն արդեն պատրաստ սպասում էր իր ընտրողներին:
5/15 ընտրատեղամասում կա գրանցված 1610 ընտրող: Այստեղ դեռ վաղ առավոտից բավական ակտիվ է: Այս պահին ընտրատեղամասում կա 3 վստահված անձ` «Սասնա ծռեր» և Հայաստանի հանրապետական կուսակցություններից և «Իմ քայլը» դաշինքից,- նշում է ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Ղարիբյանը:
Դիտորդներ այս ընտրատեղամասում չկան:
Գայանե Հովսեփյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել