Սևանի 20/3 ընտրատեղամասում ընտրողների հոսքը պասիվ է
Թիվ 8 ընտրատարածքի՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/3 ընտրատեղամասում ընտրողների հոսքը բավական պասիվ է։
Տվայլ տեղամասում ընտրողների ցուցակում գրանցված է 1774 ընտրող, որոնցից ժամը 9։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 41 ընտրող, այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Ենոքյանը։
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի դիտորդ մարմնի ներկայացուցիչ Արև Հասասյանը նշում է, որ որևէ խնդիր չի առաջացել և ընթացակարգը օրենքի տառին համապատասխան է։
Նշենք, որ այստեղ վստահված անձնինք կան «Իմ քայլը» դաշինքից, ԲՀԿ-ից «Սասնա ծռեր» կուսակցությունից:
Ջեմմա Սարդարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել