HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրողներից ոմանք սխալմամբ աղբարկղն են նետում էլեկտրոնային սարքի կտրոնները

Արարատի մարզի (թիվ 5 ընտրատարածք) 13/3 ընտրատեղամասում ճիշտ ժամանակին մեկնակեց ընտրական գործընթացը:

Այս ընտրատեղամասում դիտորդական առաքելություն են իրականացնում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ներկայացուցիչները: Վստահված անձինք 2-ն են` «Իմ քայլը» և «Մենք» դաշինքներից:

«Ընտրությունների մեկնարկից մինչ այժմ 1955 ընտրողից ընտրության է եկել 64-ը»,-նշեց 13/3 տեղամասային հանձնաժողովի քարտուղար Մանվել Սավոյանը:

Ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում, ընտրողներից շատերը ծրարի մեջ մեկ քվեաթերթիկի փոխարեն մի քանիսն են դնում, կամ սխալմամբ աղբարկղն են նետում էլեկտրոնային սարքի կտրոնները:

Անի Սուքիասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter