HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Աբովյանի 29/3 տեղամասում քվեախցիկի հետևում բացվող դուռ կա (լուսանկարներ)

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված 29/3 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկների հետևում բացվող դուռ կա: Մուտք գործելով տեղամաս` նկատեցինք, որ հանձնաժողովի անդամները քվեախցիկի կողքով ելումուտ են անում «բուֆետ» ցուցանակ ունեցող դռնից ներս բացվող սենյակ:

Նույն պահին նրանց կողքին քվերակություն էր կատարում մի քաղաքացի: ՏԸ հանձնաժողովի նախագահ Գագիկ Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ տեղամասը կահավորելիս նկատե՞լ եք, որ քվեախցիկների հետևում բացվող դուռ կա: «Նախ` անմիջապես հետևը չի, հետո` մենք ծածկել ենք այնտեղ, գիտակցաբար, դա հաշվի առնելով` պլակատներով ծածկել ենք, որ որևէ  տեսարան չլինի այնտեղից»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Հարցին՝ ռիսկ չկա՞, որ տեսանելի կլինի քվեարկությունը, նա պատասխանեց. «Ռիսկ միշտ էլ կա, եթե որևէ մեկը գնա և կողքից նայի, այդքան ռիսկ կա: Ես դպրոցի տնօրինությանը խնդրեցի, որևէ վահանակ դնենք այդտեղ, բայց չունեին, մեծը երեկ դրեցինք, անճոռնի էր, անհարմար էր: Չեմ կարծում, որ որևէ բանով խանգարի (բացվող դուռը), կարող ենք մի քիչ այն կողմ տեղաշարժել (քվեախցիկները), բայց դա որևէ ռիսկ չի պարունակում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter