
Անհարմար ընտրատեղամաս` ակտիվ ընտրողներով
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքի 9/02 տեղամասը, որը զբաղեցնում է«Օլիմպիոս» կրթահամալիրի նախասրահը, ամբողջությամբ փոսի մեջ է, և աստիճաններով է պետք իջնել կամ բարձրանալ ընտրատեղամաս: Հաշմանդամություն ունեցող անձանց համար որևէ կերպ տեղամասնը հարմարեցված չէ:
Սակայն հանձնաժողովի նախագահ Լաուրա Սանամյանն ասում է, որ իրենք տնտեսական մուտք ունեն, և հաշմանդամություն ունեցող անձանց համար այդ մուտքը բացվում է, մեքենան մինչև ընտրատեղամաս հասնում է այնտեղից:
Մեր դիտարկմանը, թե հաշմանդամություն ունեցող անձն ինչ իմանա, թե կա մեկ այլ մուտք, նախագահը համոզված ասաց, որ իրենց տեղամասում 1-2 նման անձինք կան, որոնք տնտեսական մուտքի մասին տեղյակ են:
Իսկ ովքեր տեղյակ չեն, հանձնաժողովի անդամների օգնությամբ են հասնում տեղամաս:
Առհասարակ, 9/02 ընտրատեղամասում օրն ակտիվ է սկսվել: Այստեղ երկու ժամվա ընթացքում արդեն երկու անգամ հերթ է գոյանում ընտրախցիկների մոտ: Ընտրողները սպասում են մինչև խցիկներն ազատվեն, որ իրենք էլ կարողանան կատարել իրենց ընտրությունը:
Չնայած` հանձնաժողովի նախագահն իր փորձից ելնելով, ասում է, որ բնականոն է ընթանում, և 1785 ընտրողներից այստեղ սովորաբար ընտրության են մասնակցում 800-900 ընտրող:
Մեկնաբանել