
Վանաձորի ընտրատեղամասերում վաղ առավոտից ակտիվ քվեարկություն է
Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:
Ընտրատեղամասերը բացվելուն պես Վանաձորի բնակիչներն արդեն կատարում են իրենց քաղաքացիական պարտքը: Ընտրատեղամասերի դիմաց վաղ առավոտից ակտիվ է:
Թիվ 24 միջնակարդ դպրոցի տարածքում երկու ընտրատեղամաս կա, երկուսում էլ ուղիղ հեռարձակումն ապահովող տեսախցիկները գործում են:
Թիվ 23/07 ընտրատեղամասում ընտրական իրավունք ունի 1268 քաղաքացի, 23/08-ում`1896:
Տեղեկացնենք, որ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ընտրական իրավունք ունի 237 հազար 837 քաղաքացի, այս թիվը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ նվազել է 454-ով. նախորդ ընտրություններին ընտրական իրավունք է ունեցել 238 հազար 291քաղաքացի: Ընտրություննեին մասնակցել է 138 հազար 222 քաղաքացի:
Նախորդ ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնված ուժերը Լոռու մարզում ունեցել են հետևյալ ցուցանիշները. ՀՀԿ` 85 հազար 689 քվե, «Ելք» դաշինք` 11 հազար 793, «Ծառուկյան» դաշինք` 25 հազար 540:
Հիշեցնենք, որ այս ընտրություններում առաջադրվել է 11 կուսակցություն և կուսակցությունների դաշինք` ՀՀԿ, «ՔՈ», ՀՅԴ, «Իմ քայլը», Լուսավոր Հայաստան, Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ, Ազգային առաջընթաց, «Մենք», ՕԵԿ, Սասնա ծռեր, ԲՀԿ:
Մեկնաբանել