Հանձնաժողովի անդամը դպրոցի պատին պատկերված մուլտհերոսներից մեկին նմանեցնում է թեկնածուի
Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքի 32/32 ընտրատեղամասում ժամը 09:00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել են թվով 25 քաղաքացիներ։
Ընտրողների մի մասը չի տիրապետում ընտրակարգին։ Գրանցվել են դեպքեր, երբ ընտրողները փորձել են դուրս բերել չքվեարկած քվեաթերթիկները, իսկ նրանցից մեկը քվեարկած քվեաթերթիկը ծրարով գցել էր չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված տուփում։
Հանձնաժողովի նախագահի միջամտելուց հետո քաղաքացին հետ էր վերցրել քվեարկած քվեաթերթիկը և գցել քվեատուփի մեջ։
Հանձնաժողովի անդամները արդեն սկսել են սուրճի ընդմիջումը և հաճելի զրույցի բռնվել դիտորդների հետ։
«Խմե՛ք, խմե՛ք, որ չհասավ էլի կդնենք»,- ասում են նրանք։
Իսկ հանձնաժողովի անդամներից մեկը, լրագրողին դիմելով, կատակում է. «Ախպեր ջան մենակ թե կխնդրեմ չգրես, որ պատին նախկին թեկնածուներից մեկի նկարը կա»: Եվ ցույց է տալիս դպրոցի պատի վրա պատկերված մուլտհերոսներից մեկին։
Ալբերտ Սերոբյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել