HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 09:25-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը  և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Բավրա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ քաղաքներում  և Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter