HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղվարդում ընտրություններն այս պահին հանգիստ մթնոլորտում են անցնում

Եղվարդի 27/4 ընտրատեղամասում առավոտը ակտիվ է սկսվել։ ժամը 8:00-ից ընտրողների հոսքը չի դադարում։ 9:19-ի դրությամբ այստեղ իր ընտրությունը կատարել է 50 մարդ։

Եղվարդը, ինչպես և ամբողջ Կոտայքի մարզն ընդգրկում է թիվ 10 ընտրատարածքը։

Ընտրությունները անցնում են հանգիստ, խախտումներ դեռևս չեն արձանագրվել։


Հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը ՀԵՏՔ-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է, ինչ այս ընտրատեղամասում է և հստակ չի կարող նշել՝ արդյոք մի՞շտ է ընտրողների նման հոսք եղել։

Դավիթ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստանի կուսակցությունից է։ Քարտուղար Գնել Մարտիրոսյան էլ ներկայացված է ՀՀԿ-ից:

Այս պահին ընտրատեղամասում կան 4 վստահված անձիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Իմ քայլը» և «Մենք» կուսակցությունների դաշինքից:

Մարիամ Ավետիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter