8/01 ընտրատեղամասում ընտրողներից ոմանք քվեաթերթիկը ծրարի մեջ են դնում քվեախցիկից դուրս
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 8/01 ընտրատեղամասում ընտրողների թիվը 1856 է: Հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Առաքելյանը, ով ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նշում է, որ ընտրողներից 2-ը տեսողության խնդիրներ ունեին, որոնց տրամադրվել է խոշորացույց:
Նրանից մեկը չկարողացավ օգտվել խոշորացույցից, որի պատճառով քաղաքացին գրանցվելուց հետո օգնեց ծերունուն: Ընտրատեղամասում ժամը 9:00-ի դրությամբ դիտորդներ չկային, իսկ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից և «Մենք» դաշինքից ներկա էին 2-ական վստահված անձ: Քաղաքացիները հիմնականում ծանոթ չեն ընտրելու գործընթացին: Նրանցից շատերը քվեաթերթիկը ծրարի մեջ են դնում քվեախցիկից դուրս` պատճառաբանելով, որ թաքցնելու բան չունի:
ՀՀԿ-ից ներկայացված հանձաժողովի քարտուղար Անահիտ Պետրոսյանը նշում է, որ շուրջ 10 տարի է այս տեղամասում աշխատել է որպես հանձնաժողովի նախագահ և ոչ մի անգամ միջադեպեր չեն գրանցվել:
Անահիտ Բաղդասարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել