HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հույս ունենք, որ սա Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ընտրություններն են լինելու». Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլեր

Սևանի 20/04 ընտրատեղամաս այցելեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և դեսպանության այլ աշխատակից։ Դեսպանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա գրանցված է որպես այցելու, շրջում է ընտրատեղմասերով։

«Ուշադրություն ենք դարձնում ընտրատեղամասի շրջակայքում կատարվող անցուդարձին։ Այցելուի կարգավիճակով մասնակցել եմ նաև 2017թ.-ի ընտրություններին։ Ավարտին համեմատելու ենք նախորդ ընտրություններն ու այս ընտրությունը: Հույս ունենք, որ սա Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ընտրություններն են լինելու»- զրույցի ավարտին հավելեց դեսպանը։

Ընտրատեղմասը տեղակայված է Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի երկրորդ հարկում, ինչը դեսպանի դիտարկմամբ, խնդիրներ կարող է առաջացնել հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։

Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ տվյալ ընտրատեղամասում ընտրողների շարքում չկան հաշմանդամություն ունեցողներ քաղաքացիներ։
«Այդպիսի ընտրող չունենք, ուստի նման խնդիր չենք կարող ունենալ»-նշեց նախագահը։

Սոնա Աբունց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter