HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորքի տուն-ինտերնատի բնակիչները դժգոհ են. ոչ Փաշինյանը կա ցուցակում, ոչ էլ իրենց օգնում են

Նորքի տուն-ինտերնատի բնակիչները խառնաշփոթ առաջացրին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքի 9/02 տեղամասում:

«Փաշինյանն ո՞ւր ա, ես իրան պիտի ընտրեմ»,- հայտարարեց նրանցից մեկը:

Երբ հանձնաժողովի անդամենրը բացատրեցին, որ Փաշինյանն այս ընտրատարածքում չի առաջադրված, բայց փոխարենը նրա կուսակիցներին կարող են ընտրել, տիկինը հայտարարեց, որ չի ուզում ընտրություն կատարել, քանի որ Փաշինյանը չկա այդ ցուցակում:

Ընկերուհիներիով ընտրության եկած ծերանոցի բնակիչները իրար հետ խորհրդակցեցին ընտրախցիկի մոտ, հետո հանձնաժողովի նախագահի հրահանգով նրանց օգնող մոտեցավ, ով էլ բացատրեց, թե որ համարի տակ ում կարող են ընտրել: Դրանից հետո եռյակը կատարեց իր ընտրությունը: Բայց մինչ տեղամասից դուրս գալը հասցրեց դժգոհել, որ իրենց մյուս ընկերներն էլ են ցանկանում կատարել իրենց ընտրությունը, բայց չեն կարող, քանի որ դժվար են տեղածարշվում, իսկ տնօրինությունը չի կազմակերպել, որպեսզի բոլորին հասցնի տեղամաս:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքի 9/02 տեղամասը, որը զբաղեցնում է«Օլիմպիոս» կրթահամալիրի նախասրահը, գտնվում է Գ. Հովսեփյան 6 hասցեում:

Տիկին Սեդան «Հետք»-ին պատմեց, որ Արմենակյան 197ա շենքից, որտեղ իրենց ծերանոցն է, մինչև «Օլիմպիոս» կրթահամալիր հասնելը 3-4 կանգառ է: Իրենք ի վիճակի չեն այդքան քայլել, տրանսպորտ նորմալ չի աշխատում, իրենք տեղամաս հասել են տաքսիով: Բայց տուն-ինտերնատի ոչ բոլոր բնակիչները գումար ունեն, որ տաքսիով հասնեն տեղամաս, մի մասն էլ` ի վիճակի չի` կամ անկողնային է, կամ տեղաշարժման խնդիր ունի, իսկ տնօրինությունը հրաժարվել է կազմակերպել իրենց տեղափոխում:

«Էս ընկերուհուս թևից կախված եկել եմ, իջել աստիճաններից: Հիմա էլ վախենում եմ, թե ոնց պիտի հասնեմ ծերանոց»,-ասում է տիկին Սեդան:

«Բայց մենք էլ ենք ուզում մեր ընտրությունը կատարել: Ճիշտ է, մենք մերն արդեն ապրել ենք, բայց ուզում ենք, որ մեր գալիք սերունդը գոնե հաջորդ հինգ տարին նորմալ ապրի»,- ասաց տուն-ինտերնատի բնակչուհին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter