HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում «Սասնա Ծռեր»-ի թեկնածուները ցանկանում էին հետևել քվեարկության ընթացքին․ վեճ տեղամասում

Կապանի 35/1 տեղամասում մեր գտնվելու պահին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան կազմակերպությունները ներկայաացուցիչ չունեին։

Վստահված անձինք ներկայացված են «Իմ քայլը» դաշինքից և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Քվեարկության ընթացքն այս տեղամասում հանգիստ էր, մինչև այն պահը, երբ «Սասնա Ծռեր» կուսակցության տարածքային թեկնածուներից երկուսը՝ Արմեն Գևորգյանը և ևս մեկ թեկնածու մտան տեղամաս ու պահանջեցին հետևել ընտրական գործընթացին հենց տեղամասում՝ նշելով՝ օրենքում չկա կետ, որը կարգելի թեկնածուին գտնվել տեղամասում և հետևել քվեարկության ընթացքին։ Հանձնաժողովի նախագահ, ԵԼՔ-ի  ներկայացուցիչ Դավիթ Փարսադանյանը հորդորեց թեկնածուներին լքել ընտրատեղամասը։ Միայն ՀՀ ԸՕ-ի համապատասխան հոդվածին հղում անելուց հետո թեկնածուները լքեցին տեղամասը։

Հիշեցնենք, որ Սյունիքի և Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվել են Մենուա Հարությունյանը, Շուշան Պետրոսյանը, ԲՀԿ-ից ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը։ Իմ քայլը դաշինքի տարածքային ցուցակում են Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նարեկ Ղահրամանյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի տեղակալ Նարեկ Բաբայանը։ Վերջինս այս տարի առաջադրվել էր նաև որպես Կապանի քաղաքապետի թեկնածու և պարտվել անկուսակցական Գևորգ Փարսյանին։

Այս ընտրատարածքում առաջադրված 11 կուսակցություններից և դաշինքներից ներկայացված են 84 թեկնածու, որոնցից երկուսը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Հերմինե Նաղդալյանը և Մենք դաշինքից Կարինե Խաչատրյանը ինքնաբացարկ են ներկայացրել։

Անահիտ Հակոբյան, Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter