
Անճշտություն` ընտրական ցուցակում
Աջափնյակ վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքի 6/29 ընտրատեղամասում տեղի է ունեցել խախտում:
Այս մասին տեղեկացրեց դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի դիտորդ Լուիզա Գրիգորյանը:
«Ընտրատեղամասին փակցված ընտրողների ցուցակում ընտրողների քանակը 1831 էր նշված, այն չի համապատասխանել ընտրողների քանակին»,- նշեց դիտորդը:
Տվյալ ընտրատեղամասում գրանցված ընտրողների քանակը 1835 է:
Հանձնաժողովի նախագահ Աննա Հովհաննիսյանը սկզբում նշել էր, որ խախտումներ տեղի չեն ունեցել:
Այնուհետև պարզաբանեց, որ հենց դիտորդն է նկատել խախտումը, ինչը միանգամից արձանագրվել է գրանցամատյանում:
«Կնիկս ա, չասե՞մ՝ ում օգնի»,- բողոքեց թիվ 2 ընտրատարածքի 6/29 ընտրատեղամասի ընտրող Նորիկ Ավետիսյանը, երբ հանձնաժողովի անդամներից մեկը զգուշացրեց, որ իրավունք չունի միջամտելու:
Ընտրատեղամասում վստահված անձինք 2-ն են, երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Հանձնաժողովի նախագահ Աննա Հովհաննիսյանը մի քանի ընտրողների խնդրեց սպասել և չմտնել ընտրատեղամաս, քանի որ տեղամասում ընտրողների հերթ էր առաջացել:
Ընտրատեղամասում ևս մեկ խախտում տեղի ունեցավ: Ընտրողներից մեկը քվեաթերթիկները վերցրել և կատարել էր ընտրությունը՝ առանց ընտրողների ցուցակում ստորագրելու:
Հանձնաժողովի նախագահը նկատեց սխալը և, հանձնաժողովի անդամին նկատողություն անելով, շտկեց այն:
Նշենք նաև, որ հանձնաժողովի նախագահը վատ տեսողություն ունեցողներին տրամադրում է խոշորացույց:
Ժամը 11:00-ի դրությամբ 6/29 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցածների թիվը 175 է:
Սոնա Գրիգորյան
Մեկնաբանել