
Շարժական գովազդային արշավ ընտրության օրը ՔՊ-ական մարզպետի օգտին
Անխուրյան խոշորացված համայնքի Ախուրյան կենտրոնում, թիվ 2 դպրոցում տեղակայված 32/6 ընտրատեղամասի դիմաց, ժամը 10-ի դրությամբ, Հետքի տեսախցիկը արձանագրեց ԱԺ պատգամավորության թեկնածու, ՔՊ կուսակցության անդամ, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի գովազդային պաստառով մեկ մեքենա:
Նույն ընտրատեղամասից ընդամենը 10 մ հեռավորության վրա գտնվող, Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող բենզալցակայանի պատին շարունակում էր փակցված մնալ ԱԺ պատգամավորության թեկնածու, դաշնակցական Արծուն Իգիթյանի մեծադիր գովազդային պաստառը: Սա համարվում է անուղղակի ուղղորդում եւ վարչական լծակների օգտագործում: Պատգամավորության թեկնածուները պարտավոր էին դեռեւս նախորդ օրը հեռացնել գովազդային պաստառները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել