HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրողներից շատերը չգիտեն քվեարկության կարգը

Թիվ 13/4 ընտրատեղամասում (Արարատ) քվեախցիկի մոտ ժամը 10:30-ի դրությամբ հերթ էր. ընտրողների հոսքը չէր դադարում: 

Այս տեղամասում ընտրողներից մեկը քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ ծալել էր, հանձնաժողովի անդամներն ասացին, որ վերադառնա քվեախցիկ և ուղղի: Քաղաքացին քվեախցիկ վերադառնալու փոխարեն փորձեց դրսում ուղղել քվեաթերթիկը: Հանձնաժողովի քարտուղար Արմեն Մարտիրոսյանը զգուշացրեց քաղաքացուն, և վերջինս մտավ քվեախցիկ:

Մի քանի ընտրողներ էլ փորձեցին մտնել քվեախցիկ, երբ այնտեղ մարդ կար: Հանձնաժողովի քարտուղարը զգուշացրեց նրանց, որ դա ընտրախախտում է, և դուրս եկան:

Այստեղ դիտորդական առաքելություն են իրականացնում Հելսինկայն Քաղաքացիական Ասամբլեայի: Վանաձորի գրասենյակի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիտորդները:

Թիվ 13/4 ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 1970 է: Ժամը 11:00-ի դրությամբ ընտրության մասնակցել է 264 ընտրող:

Աննա Սահակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter