
Չիվայի 36/12 տեղամասում ջեռուցման պակաս կա
Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի 36/12 տեղամասում ընտրողների թիվը 662 է, որոնցից քվեարկել է 84-ը ժամը 12-ի դրությամբ: ՏԸՀ նախագահ Հրայր Գրիգորյանի փոխանցմամբ՝ պասիվությունը պայմանավորված է անձրեւային եղանակով: Նշենք, որ ընտրատեղամասը տեղակայված է գյուղապետարանի դահլիճում, որտեղ շատ ցուրտ է: Հ. Գրիգորյանի ասելով՝ առավոտյան ջեռուցիչներ են բերել, որոնք միացնելուց հետո, սակայն, հոսանքի կարճ միացում է եղել, եւ դահլիճի լույսերն անջատվել են: Էլեկտրիկի օգնությամբ խնդիրը հարթվել է:
«Հետքի» լրագրողը ֆիքսել է, որ միակ քվեախցիկի հետեւում դուռ կա, որը, սակայն, փակ է: «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Ռոլանդ Դեմիրճյանն ասում է, որ քվեախցիկը տեղադրվել է հենց այդտեղ, քանի որ դահլիճի այդ հատվածը լուսավոր է: Վստահված անձը հավելել է, որ խախտումներ չեն արձանագրել:
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել