HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20/05 ընտրատեղամասում ընտրողների հերթ է. դռները ժամանակավոր փակ են

Ս. Զաքարյանի անվան քաղաքային մշակույթի պալատի շենքում տեղակայված 20/05 ընտրատեղամասում ընտրողների հերթ է. դռները ժամանակավոր փակ են

Թիվ 8 ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05 ընտրատեղամասում ընտրողների ակտիվության ցուցանիշը բավականին բարձր է։ 
Ընտրատեղամասում ներկա են 5 վստահված անձիք ԲՀԿ-ից, «Իմ քայլը» դաշինքից, ՀՅԴ, «Սասնա ծռեր», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից։

Ընտրատեղամասը չի ջեռուցվում, իսկ ժամը 11։20-ի սահմաններում ՀՅԴ վստահված անձի՝ քվեախցի մոտ գտնվող վարդակից օգտվելիս հոսանքի կարճ միացում եղավ։

«Քանի որ շենքը նոր է վերանորոգվել, հոսանքը դեռ չէին փորձարկել։ Խնդիր առաջանալու դեպքում մասնագետները տարածքում են, անմիջապես կարձագանքեն։ Հոսանքի կարճ միացման դեպքը չխոչընդոտեց ընտրական գործընթացին»,- նշեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ռաֆայելյանը։

20/05 ընտրատեղամասում դիտորդություն են իրականացնում ԱՊՀ միջազգային դիտորդները։

«Սևանի 20/05 ընտրատեղամասը թվով չորրորդն է, որ մենք այցելել ենք։ Ընդհանուր առմամբ շատ գոհ ենք։ Հանձնաժողովի անդամները գործում են օրենքի սահմաններում։ Շատ ուշադիր են և՛ ընտրողների, և՛ միջազգային դիտորդների հանդեպ»,- մեզ հետ զրույցում նշեց Ռոմանովա Նատալիան։

Նշենք նաև, որ ընտրատեղամասում գրանցված 1925 ընտրողներից ժամը 12։00-ի դրությամբ ընտրել են 315 քաղաքացի։

Սոնա Աբունց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter