HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քարոզչություն` ընտրատեղամասի դիմաց 

«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Ջանիբեկ Սաղաթելյանը Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 16/22 տեղամասի դիմաց էր կանգնեցրել իր ավտոմեքենան, որի հետնամասի ապակու վրա փակցված է «Իմ քայլը»դաշինքի թեկնածուներից մեկի վերաբերյալ ընտրողներին ուղղորդող քարոզչական պաստառ: 

Հանձնաժողովի քարտուղար Ռազմիկ Ստեփանյանն ասաց, որ տեղյակ չեն, թե դրսում ինչ է կատարվում, ժամը 7-ից տարածքից դուրս չի եկել: Անմիջապես տեղեկացրին ոստիկանության աշխատակցին:
 
Ջանիբեկը պարզաբանեց, թե չէր հասցրել պաստառը ավտոմեքենայի վրայից հեռացնել և հիմա է հեռացնում:
 
«Ես գիտեի 50 մետր հեռու կարող էի կանգնել»,- ասաց վստահված անձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter