HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գագիկ Ծառուկյանը բացատրում է, թե գործարարն ինչու է ուզում պատգամավոր դառնալ (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքացիական պարտքն այսօր կատարեց Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղակայված 29/29 ընտրական տեղամասում: Քվեարկությունից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե ինչու է խոշոր գործարարը ցանկում պատգամավոր դառնալ:

«Հետք»-ի հարցին՝ Դուք ասում եք, որ սեփականատեր եք, ինչո՞ւ է սեփականատերը, խոշոր սեփականատերն ուզում պատգամավոր դառնալ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Որ քո պես երիտասարդը իր ընտանիքը լավ ապրի, որ քո երեխան լավ ապագա ունենա: Տեսած մարդը, ունևոր մարդը որ ուզում է իր հնարավորությունը լիարժեք օգտագործի երկրի զարգացմանը, հզորացմանը»: Շարունակելով իր խոսքը` ԲՀԿ առաջնորդը նշեց, որ աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, որոնք ոչ պաշտոնի և ոչ էլ գումարի կարիք ունեն:

«Հազարավոր հաջողական քաղաքական գործիչները դրանք մեծ սեփականատերերն են. Բերլուսկոնին և, ասենք թե, Թրամփը»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter