HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ընտրողների ակտիվությունը հերթեր է գոյացնում

Չարենցավանի 27/28 ընտրատեղամասում ընտրողներն այս պահին ակտիվ են: Հանձնաժողովի անդամները խնդրում են քաղաքացիներին դրսում սպասել և հերթով մոտենալ: Ժամը 12:00-ի դրությամբ, ընտրությունը կատարել է  290 քաղաքացի: Քվեախցիկների մոտ հերթ է գոյացել:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Նալթակյանն ասում է, որ քաղաքացիների մոտ 70%-ը տեղյակ են իրենց իրավունքներին: Լինում են դեպքեր, երբ նրանք երկու հոգով են մտնում քվեախցիկ, ծրարը չեն փակում կամ քվեաթերթիկը չեն դնում ծրարի մեջ:

«Մի դեպք ենք ունեցել, օրինակ, երբ մայրը աղջկա հետ ուզում էր մտնել քվեախցիկ, բացատրեցինք, որ աղջիկը ինքը պետք է իր ընտրությունը կատարի», - ասաց Ստեփան Նալթակյանը:

Նշվածը միակ դեպքը չէ: Հիմնականում տարեց քաղաքացիները քվեախցիկին են մոտենում են որևէ մեկի ուղեկցությամբ, բայց զգուշացումից հետո ծրարը քվեատուփին են մոտեցնում մենակ:

Մի դեպքում տարեց ընտրողներից մեկը խոշորացույցի կարիք ուներ: Եվ քանի որ խոշորացույց չգտնվեց, նրա համար օգնող գրանցեցին:

Հանձնաժողովի նախագահի կանխատեսմամբ` այս ընտրատեղամասում ընտրություն է կատարելու է մոտ 1000 հոգի: Թե ինչի հիման վրա է նշում այս թիվը, Ս. Նալթակյանը պատասխանեց. «Այդպես է միշտ եղել տեղամասերում, նախորդները նայելով եմ ասում»:

Այս ընտրատեղամասում գրանցված ընտրողների թիվը 1919 է, այսինքն` հանձնաժողովի նախագահը կանխատեսում է մոտ 60% մասնակցություն:

Չարենցավանի թիվ 27/28 ընտրատեղամասը մտնում է թիվ 10 ընտրատարածքի մեջ, որն ընդգրկում է Կոտայքի մարզը: Ամենաշատ ընտրողներ ունեցող ընտրատարածքը թիվ 10-ն է: Այստեղ գրանցված է 239 847 ընտրող:

Նրանց ձայների համար պայքարում է ՀՅԴ` 15, ԲՀԿ` 14, «Սասնա Ծռեր»` 12, ՀՀԿ` 10, «Իմ քայլը»` 8, «Մենք» դաշինքի` 6, «ՔՈ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության` 5, «Լուսավոր Հայաստան»-ի` 8, «Օրինաց երկիր»-ի` 6, «Ազգային առաջընթաց»` 5, ՔԺՎԿ` 5 թեկնածու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter